Ford Motor ընկերությունը հաղթեց իր դեմ հարուցված դատական գործն, որը հարուցվել էր մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի տուժողի իրավահաջորդի կողմից։ 2015 թվականին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար վարձակալված Ford մակնիշի մեքենայով, որը վարում էր Ford Motor ընկերության աշխատակից Տրիկ Սթրոնգը, մեքենայի վարձակալությունը կատարվել էր Ford ընկերության ինտերնետային էջի միջոցով։ Վարորդ Տիրիկ Սթրոնգը և ուղևոր մահացել են երաժշտական փառատոնից վերադառնալիս՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը բախվել է ծառին։ Տուժողի իրավահաջորդը հայց էր ներկայացրել Ford Motor ընկերության դեմ, որպես մեքենայի սեփականատիրոջ՝ ով վարորդի հետ միասին պատասխանատվություն է կրում վթարի հետևանքների համար։ Դատական գործով Ford ընկերությունը հայտնեց, որ վթարի ենթարկված մեքենան եղել է 15000 մեքենաներից մեկ, որը հանձնվել է երկարաժամկետ վարձակալության։ Եվ վարորդը ով եղել է ղեկին վթարի ժամանակ չի համարվել մեքենայի վարձակալ և չնայած վթարի պահին համարվել Ford ընկերության աշխատակից, համաձայն Ford ընկերության դիրքորոշման մեքենայի վարձակալության պայմանագրի վարձակալն է պատասխանատվություն կրում մեքենայի շահագործման հետ կապված ցանկացած վնասի համար, իսկ աշխատակիցն անհրաժեշտ է բացառապես մեքենայի թեսթավորումը կազմակերպելու համար և ոչ թե այն վարձակալության պայմանագրով նախատեսված նպատակային նշանակությամբ մեքենան օգտագործելու համար։
Արդյունքում դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Տրիկ Սթրոնգը մեքենան վարել է ոչ թե թեստավորման նպատակով, այլ վարձակալի թույլտվությամբ՝ բացառապես տեղափոխման նպատակով մեքենան շահագործելու համար։ Դատարանը գտել է, որ Ford ընկերությունը պարտավորություն չունի փոխհատուցման իր աշխատողի կողմից պատճառված վնասի համար, քանի որ վնասը պատճառվել է, ոչ աշխատանքային պարտականություններ կատարելիս:
Եթե անդրադառնանք այն հարցին ու՞մ կողմից է ենթակա հատուցման աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս աշխատողի կողմից երրորդ անձին պատճառված վնասի հարցին, Հայաստանի հանրապետությունում, ապա պետք է նշել, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի իրավաբանական անձի աշխատողի կողմից վնաս պատճառվելու դեպքում, որպես վնաս պատճառող հանդես է գալիս տվյալ աշխատողը: