2018 թվականին Վերջինիա նահանգի Հազելտոն ֆեդերալ բանտում մահացել է Ամերիկյան հայտնի քրեական հեղինակություն Ու.Մ. Բալջեռը։ Ֆեդերալ բանտում նրա մահվան մեջ Ու.Մ.Բալջեռի հարազատները մեղադրում են բանտի 30 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներառյալ բանտի տնօրենին, նրա տեղակալին, վերահսկիչներին, Հազելտոն բանտում Ու.Մ.Բալջեռին տեղավորելու մասին որոշում կայացրած չինովնիկներին։
Ու.Մ.Բալջեռի հարազատները ներկայացրել են Bivens տեսակի քաղաքացիական հայց, որը հայցվորին իրավունք է տալիս ֆեդերալ ծառայողից ստանալ դրամական փոխհատուցում պատճառված վնասի համար։ Ու.Մ.Բալջեռի հարազատները ակնկալվող փոխհատուցման չափը սահմանել են 100.000.000 ԱՄՆ դոլար։
Ու.Մ.Բալջեռը ուներ լուրջ առողջական խնդիրներ, որոնք ավելի են բարդանում ազատազրկման վայրում և նրա առողջական վիճակը էականորեն վատթարանում է բանտ տեղափոխելուց հետո։ Մինչև Հազելտոն ֆեդերալ բանտ տեղափոխելը Ու.Մ.Բալջեռը անցել է ամբողջական բժշկական ստուգում, որից հետո միայն նա տեղափոխվել է ֆեդերալ բանտ, որտեղ նա սպանվել է տեղափոխվելուց մի քանի ժամ անց։
Հազելտոն ֆեդերալ Բանտի ղեկավարությունը չի անցկացրել որևէ հետաքննություն Ու.Մ.Բալջեռի մահվան կապակցությամբ, նրա հարազատներին չի տրվել որևէ պարզաբանում մահվան և բանտային ռեժիմի փոփոխության պատճառների մասին։
Ու.Մ.Բալջեռի ընտանիքը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ նրա մահվան պատճառները պարզելու համար՝ պահանջելով թափանցիկ հետաքննություն։ Ու.Մ.Բալջեռի ընտանիքը հայցով պնդել է պատասխանատվության ենթարկել բանտի աշխատակազմին Ու.Մ.Բալջեռի մահվան համար, պահանջելով կատարել արմատական ռեֆորմներ բանտային համակարգում՝ փորձելով օգնել նաև այն ընտանիքիներին, որոնց հարազատները նույնպես զոհ են դարձել բանտերի աշխատակիցների անփույթ և անօրինական գործողություններին:
ԱՄՆ Վերջինիա նահանգի դատարան ներկայացված հայցադիմումով մանրամասն և պատկերավոր ներկայացված է Ու.Մ.Բալջեռի քրեական անցյալը, փախուստի տարիները, ձերբակալությունը, ԱՄՆ ֆեդերալ հետախուզական ծառայությունների հետ հարկադրված համագործակցությունը և բանտում նրա մահվան առեղծվածային պատմությունը։ Ու.Մ.Բալջեռը սպանվել է բանտ տեղափոխվելուց մի քանի ժամ հետո, մեկ այլ բանտարկյալի կողմից։ Սպանության ժամանակ Ու.Մ.Բալջեռը 89 տարեկան էր և գամված էր հաշմանդամության սայլակին։ Անանուն աղբյուրի կողմից տրված տեղեկատվության համաձայն Ու.Մ.Բալջեռի մահը վրա էր հասել դաժան ծեծի արդյունքում, որի հետևանքով նրա մարմինը դարձել էր ուղղակի անճանաչելի։
Հայցի համաձայն պատասխանողները՝ բանտի ղեկավարությունը և շարքային աշխատակիցները միտումնավոր էին խախտել Ու.Մ.Բալջեռի քաղաքացիական իրավունքները, որոնք նախատեսված էին Սահմանադրության 8-րդ շտկումով, ենթարկելով՝ նրան ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների, որը բերել էր նրա մահվան։ Ու.Մ.Բալջեռը բանտի տխրահռչակ պատմության մեջ եղել է ամենահայտնի կալանավորը` Ալ Կապոնեից հետո։ Ու.Մ.Բալջեռի վատ համբավը սկսվեց նրա 22.06.2011 թվականի ձերբակալությունից ավելի վաղ։ Ու. Մ.Բալջեռի դատավճիռը կայացվեց 2013 թվականին, նա մեղադրվում էր փողերի լվացման, դրամաշորթության, զենքի անօրինական օգտագործման և 11 անձանց սպանության մեջ։ Նրա պատժաչափը սահմանվել էր երկու անգամ ցմահ ազատազրկում գումարած հինգ տարի։ Ու. Մ.Բալջեռի վերաբերյալ նկարահանվել է վեց ֆիլմ, գրվել են տասնյակ գրքեր, կազմակերպվել են բազմաթիվ թոք շոուներ։ Ու.Մ.Բալջեռին վերագրվում էին նվազագույնը 19 անձի սպանություն, որից հնարավոր եղավ ապացուցել միայն 11-ը, սպանվածների մեջ կային նաև կանայք։ Ըստ էության Ու.Բալջեռն անընդհատ եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նրա կատարած հանցագործությունները և դատական պրոցեսները լայնորեն լուսաբանվել են հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից, որոնք մշտապես անդրադարձել են այն հանգամանքին, որ Ու.Բալջեռը հանդիսանում է ֆեդերալ դաշնային ծառայությունների ինֆորմատոր։ Հայցադիմում նշված է, որ բանտի ցանկացած աշխատակցի հայտնի է, որ ինֆորմատորի կարգավիճակ ունեցող ցանկացած կալանավորի կյանքը բանտում խիստ վտանգված է։ Փաստացի Ու.Մ.Բալջեռի ինֆորմատոր լինելը պատճառ դարձավ բանտում այլ կալանավորի կողմից նրան սպանելու համար։ Բանտում ինֆորմատորների հետապնդումը չգրված օրենք է, բոլորը գիտեն, որ ինֆորմատորները բանտում երկար չի ապրում և նրա հարցերը լուծելը օրերի խնդիր է, նրանք պարտադիր սպանվում են այլ կալանավորների կողմից։ ԱՄՆ կալանավայրերում ինֆորմատորները և պեդոֆիլները այլ կալանավորների կողմից հետապնդվում են առանձնակի դաժանությամբ և ի վերջո սպանվում են։
Հազելտոն ֆեդերալ բանտի աշխատակիցները և ղեկավարությունը չեն ապահովել հաշմանդամ Ու.Մ.Բալջեռի անվտանգությունը՝ հստակ իմանալով նրա կյանքին սպառնացող վտանգի մասին և փաստացի թույլ են տվել նրա մահը, չնայած այն հանգամանքին, որ Ու.Մ.Բալջեռը պահվել է մեկ անձի համար նախատեսված բանտախցում։ Նախկին կալանավայրում Ու.Բալջեռի նկատմամբ եղել է մի քանի մահափորձ։ Այլ կալանավորը անհայտ պայմաններում հնարավորություն է ստացել մուտք գործել Ու. Մ.Բալջեռի բանտախուց, որն անհասկանալի կերպով կողպված չի եղել, դանակով խփել է նրա գլխին այն ժամանակ, երբ նա քնած է եղել, պատճառված վնասվածքների արդյունքում Ու.Բալջեռի չի մահացել, բուժելուց հետո որոշում է կայացվել նրան տեղափոխել Հազելտոն ֆեդերալ բանտ, որտեղ բանտարկյալների համար սահմանված են առավել խիստ պայմաններ։ Հազելտոն ֆեդերալ բանտ տեղափոխվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում Ու. Մ.Բալջեռը դաժան ծեծի է ենթարկվել, ինչի արդյունքում էլ մահացել է։
Ու. Մ.Բալջեռի հարազատները հայցով բանտի աշխատակիցներից պահանջում են նրան մահվան հասցնելու համար վնասի փոխհատուցում, քանի որ բանտի աշխատակիցները իմանալով հանդերձ, որ Ու.Մ.Բալջեռը ինֆորմատորի համբավով հնարավորություն չունի բանտում կենդանի մնալ, այնուամենայնիվ չեն ապահովել նրա անվտանգությունը։ Հայցի հիմքում ընկած է գլխավոր այն փաստարկը, որ մահափորձից հետո Ու.Մ.Բալջեռին Հազելտոն քրեակատարողական հիմնարկ չպետք է տեղափոխվեր։ Ու.Մ.Բալջեռին Հազելտոն բանտ տեղափոխելը ենթադրել է, նրա մահը քրեակատարողական հիմնարկում մուտք գործելուց հետո մի քանի ժամվա ընթացքում։ Հազելտոն քրեակատարողական հիմնարկում կալանավորների կողմից զենք պահելը և օգտագործելը, բռնության կիրառումը սովորական երևույթ է։ Հստակ իմանալով, որ Հազելտոն քրեակատարողական հիմնարկում Ու. Մ.Բալջեռի մահն անխուսափելի է, այնուամենայնիվ, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որոշում է կայացրել նրան տեղավորել առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց համար նախատեսված բանտ՝ չապահովելով Ու.Մ.Բալջեռի կյանքի անվտանգությունը: Այն տեսանկյունից, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որոշում է Ու.Մ.Բալջեռին ուղարկել անխուսափելի մահվան վայր, հանդիսացող բանտ, ուղղակի պատասխանատվություն է առաջացնելու բանտի աշխատակիցների և պետության համար, հետևաբար նրանք ուղղակի պատասխանատվություն են կրում բանտարկյալի կյանքն ու առողջությունը չպահպանելու համար և պարտավոր են հատուցել կալանավորի մահվան արդյունքում նրա հարազատներին հասցված վնասը, որը Ու. Մ.Բալջեռի հարազատները գնահատում են 100.000.000 ԱՄՆ դոլար։