Ռուսաստանը օգտագործում է իր համար տրադիցիոն հերթական շանտաժը Լարսը փակ է, երեք հազարից ավելի մեքենա կանգնած է այնտեղ՝ բեռներով լի։ Ակնհայտ է բիզնեսի դժգոհությունը Հայաստանի կառավարությունից, բայց եթե կառավարությունը մեղավոր է, որ ժամանակին չի դիվերսիֆիկացրել իր տնտեսությունը, ապա կրկնակի մեղավոր են արտադրողները, որոնք չեն կարողանում բարձրացնել արտադրության ստանդարտները և ազատ մուտք գործել եվրոպական և այլ շուկաներ։