Ռուսաստանն ավելի ու ավելի է գլորվում մոնղոլ-թաթարական միջնադար։ Օրերս ՌԴ ՆԳՆ-ը առաջարկել է օտարերկրացի քաղաքացիների համար կիրառել <<հավատարմության հաձայնագիր>>, որի երրորդ կետը սահմանում է, որ ՌԴ մուտք գործած օտարերկրացիները , այդ թվում աշխատանքային միգրանտները պարտավոր են կասկածի տակ չդնել, որ ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական պատերազմում հաղթանակը տարել է բացառապես ռուս ժողովուրդը, այսինքն ռուսները չեն ընդունում միութենական մյուս ժողովուրդների ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակի մեջ։ Ռուսների կարծիքով այդ ժողովուդները, որպես Ռուսաստանի գաղութներ պարտավոր էին կռվել Ռուսաստաինի համար։ Իմ կարծիքով այդ պատերազմը բնավ էլ հայ ժողովրդի հայրենական պատերազամը չէր, որին ավելի քան 300.000 զոհ տվեցինք: Ինչո՞ւ պետք է ցեղասպանություն ապրած հայերը այդքան զոհեր տային հանուն Ռուսաստանի, որն այսօր չի ուզում ճանաչել ոչ ՀՀ ինքնիշխանությունը, ոչ էլ ՀՀ սահմանները: