Ցավում եմ, բայց դառն իրականությունն այն է, որ մենք գնում ենք ընտրության առանց ընտրելու հնարավորության։ Եթե առաջ ես չէի գնում ընտրության, որովհետև գիտեի, որ իմ ձայնը միևնույն է ոչինչ չէր որոշելու՝ հաղթողը նախապես որոշված էր։ Այսօր ես ունեմ այն վստահությունը, որ իմ ձայնը չի կորչելու, սակայն այժմ ես չգիտեմ ո՞ւմ ընտրել, չկա այն ուժը, որին կվստահեմ։ Նախընտրական մեկնարկը սկսվել է և դա ընթանում է, ես կասեի, անբարո մթնոլորտում, անգամ առանց ամոթի շահարկում են գերիների հարցը։ Փորձում են ընտրակաշառք բաժանելով գալ իշխանության, ուրեմն հույս ունեն ավելի շատ փող գռփել, իսկ մեր Հայրենիքի ապագա՞ն։