Նվիրատվության պայմանագրով մի կողմը մյուս կողմին որպես սեփականություն անհատույց հանձնում է իր գույքը, գույքային իրավունք։ Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր, անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Նվիրատվության պայմանագիրը լինում է երկու տեսակ , երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից եւ կոնսենսուալ, երբ մեկ կողմը՝ նվիրատուն պարտավորվում է մյուս կողմին նվիրառուին՝ հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ, նվիրատվության խոստումը պետք է ձեւակերպված լինի այնպես, որ դրանից հստակ երեւա անձի` գույքը նվիրատվության եղանակով օտարելու մտադրությունը: Ի թիվս վերոգրյալի` նվիրատվության խոստումը պետք է նշում պարունակի նվիրառուի, ինչպես նաեւ նվիրատվության կոնկրետ առարկայի վերաբերյալ:
Բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքում իրենց բաժնեմասը կարող են նվիրել առանց մյուս համասեփականատերերի համաձայնության։
Նշեմ, որ այս կայքում պայմանագրեր բաժնում կարող եք գտնել անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակ։