ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Թուրքիայի արտգործնախարարի ներկայացրած միջնորդությունը, որով Թուրքիան պահանջում էր ՄԻԵԴ-ից վերացնել իր նկատմամբ կիրառած միջանկյալ միջոցը։ ՄԻԵԴ–ը անհիմն է համարել Թուրքիայի ներկայացված ապացույցները, իսկ այդ երկրի դատարանի որոշումը՝ իրավական հիմնավորումից զուրկ։
Հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով ՀՀ կողմից ներկայացված՝ Թուրքիայի ուղղակի (կանոնավոր զինված ուժերի միջոցով) և անուղղակի (վարձկանների և ահաբեկիչ խմբավորումների անդամների միջոցով) ներգրավվածության վերաբերյալ տարաբնույթ փաստերն ու ապացույցները, որոշում էր կայացրել կիրառել միջանկյալ միջոց բոլոր պետությունների, այդ թվում և Թուրքիայի նկատմամբ, այդպիսով փաստացի հաստատելով Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը։
Այս մերժումով, ՄԻԵԴ–ը, փաստորեն, ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումն առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները: