«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ կառավարության 3 հուլիսի 2014 թվականի 712-ն որոշման համաձայն այն պահից սկսած, երբ զինծառայողի կարգավիճակ չունեցող քաղաքացիներն, ըստ անհրաժեշտության ներգրավվում են մարտական առաջադրանքի իրականացման մեջ, որը կարող է դրսևորվել մարտական հերթապահության, մարտական գործողություններին մասնակցությամբ ձեռք են բերում զինվորականի կարգավիճակ և պետք է վարձատրվեն զինծառայողի կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կարգին և դրույքաչափերին համապատասխան: Մարտական գործողություններին մասնակցած անձինք ՀՀ պաշտպանության նախարարություն պետք է ներկայացնեն մարտական գործողություններին մասնակցելու փաստը հաստատող փաստաթղթերը՝ պահանջելով սեղմ ժամեկտում կատարել նախատեսված վճարումը։