Համաձայն ՀՀ օրենսդրության տառացի մեկնաբանության անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում համարվում է ձեռնարկատիրական գործունեություն։ Գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր հատկանիշ է անհատի` շահույթ ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը, եւ ոչ թե փաստացի շահույթ ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը։
Հաշվի առնելով, որ շահույթ ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրությունն անձի գործունեությունը, որպես ձեռնարկատիրական որակելու պարտադիր հատկանիշ է, ֆիզիկական անձի կողմից պայմանագրի հիման վրա այլ անձին պատկանող ապրանքը վաճառելու գործունեությունը կարող է համարվել ձեռնարկատիրական, եթե բացահայտվում է վերջինիս կողմից շահույթ ստանալու նպատակ հետապնդելու` ի սկզբանե ունեցած մտադրությունը, եւ առկա են վերը նշված հանգամանքները:
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար բառացիորեն մի քանի րոպեում առցանց https://www.e-register.am կայքում կարող ենք գրանցել ձեր ընկերությունը՝ ընտրելով ձեզ հարմար կազմակերպաիրավական ձևը՝ կախված ձեռնարկատիրական գործունեության տեսակից և հիմնադիրների պահանջներից։ Իրավաբանական անձի գրանցման, կազմակերպաիրավական ձևի ընտրության վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել մեզ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվության ստանալու համար։