Թրամփին հաջողվեց զինադադար հաստատել Իսրայելի և Համասի միջև, տեղի ունեցավ գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Այս առիթով Թրամփը իսկական տրիումֆ կազմակերպեց՝ գումարելով Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողով, որին մասնակցում էին ավելի քան 20 երկրների առաջնորդներ։ Գագաթաժողովում ընդունվեց քառակողմ հռչակագրով համաձայն որի Մերձավոր Արևելքում պետք է հաստատվի երկարատև խաղաղություն։ Արդյո՞ք կհաստատվի այդ խաղաղությունը, խիստ կասկածելի է։
Մինչ այդ էլ կնքվել են այդպիսի «պատմական» պայմանագրեր Քեմփ Դեյվիդում, Օսլոյի համաձայնագիրը, Աբրահամյան համաձայնագիրը, բայց ինչպես միշտ կոնֆլիկտը մնացել և ավելի է խորացել։
Ինչո՞ւ եմ կասկածի տակ դնում երկարատև խաղաղությունը, որովհետև ի սկզբանե այն ամուր հիմքերի վրա չի դրվում։ Թրամփը մի կողմից պնդում է, թե Համասը պետք է զինաթափվի, մյուս կողմից ասում է, որ առայժմ Գազայում կարգ ու կանոն պետք է հաստատի Համասը, որը, ի դեպ, արդեն իշխանություն է և սկսել է հաշվեհարդար կազմակերպել իր հակառակորդների դեմ։
Թրամփի այս հայտարարությունը քաղաքական շիզոֆրենիա է։ Համասը, որպես ահաբեկչական կազմակերպություն մինչ պատերազմի ավարտը հետապնդվում էր։ Հիմա այդ նույն Համասը Գազայում պետք է կարգ ու կանոն հաստատի։ Փաստորեն ահաբեկչական կազմակերպությունը մի համաձայնագրով կամ պայմանագրով մի օրում դառնում է կարգուկանոն հաստատող։ Իմ կարծիքով այս խաղաղությունը լավագույն դեպքում կպահպանվի մինչև Թրամփի իշխանության վերջը։ Համոզված եմ, որ շուտով ձևավորվելու են նոր ահաբեկչական կազմակերպություններ, որոնք «սրբազան պատերազմ» են սկսելու Իսրայելի դեմ։ Պետք էր հարցի արմատական լուծումը գտնել, այն է` Պաղեսին պետության ճանաչումը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունների նման։