Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլին արժանացավ Նոբելյան մրցանակի տնտեսգիտության բնագավառում։ Նա այդ մրցանակին արժանացել է երկրների բարեկեցության և նրանց կառավարման ձևերի կապն ուսումնասիրելու համար, այսինքն` նա բացատրում է, թե ինչպես է ժողովրդավարությունը, սեփականության իրավունքի անխախտելիությունը նպաստում տնտեսության զարգացմանը, իսկ ավտորիտար ռեժիմների պարագայում տնտեսությունն ավելի դանդաղ է զարգանում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Ն.Փաշինյանը տեսակապ ունեցավ Դարոն Աճեմօղլու հետ և նրան հրավիրեց Հայաստան, Դարոն Աճեմօղլին խոստացավ գալ Հայաստան, բայց այդպես էլ չեկավ։ Հետաքրքիր է ինչո՞ւ։ Չէ որ մեր պետությունը նման գիտնականների մեծ կարիք ունի։ Այսօր մեր պետությունը զբաղվում է վերավաճառքով, որը վաղ թե ուշ տնտեսությունը կանգնեցնելու է ճգնաժամի առաջ։