Սիրիայի նախագահ ՝ անցումային կառավարության ղեկավար Ահմեդ Աշարը Մոսկվայում է։ Իմիջիայլոց, սա այն նույն անձնավորությունն է, որի համար որպես առանձնապես վտանգավոր ահաբեկչի ԱՄՆ-ը գլխագին էր սահմանել։ Սիրիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Աշարը եկավ իշխանության՝ ունենալով Արևմուտքի աջակցությունը։ Իսկ Արևմուտքը այս միջոցով ցանկանում էր Ռուսաստանին դուրս մղել Մերձավոր Արևելքից։
Այսպիսով` երեկվա ահաբեկիչը այսօր Սիրիայի նախագահն է։
Աշարի այցի նպատակը Ռուսաստանի օգնությամբ իր տնտեսության վերականգնումն է։ Փոխարենը՝ Աշարը պատրաստ է Սիրիայում թողնել Ռուսական բազաները։ Փաստորեն, այս ճանապարհով Ռուսաստանը կպահպանի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Բայց, Աշարի հիմնական պահանջներից մեկը Բ. Ասադի հանձնումն է, ով փախել էր և ապաստան էր գտել Մոսկվայում։ Այստեղ առաջանում է քաղաքական փակուղի։ Պուտինը չի կարող վերադարձնել Բ.Ասադին, քանի որ հայրենիքում Բ.Ասադին կդատեն՝ որպես ոճրագործի, իսկ այդ ընթացքում կբացահայտվեն նաև Պուտինի ոճրագործությունները։ Իսկ Ա.Աշարին անհրաժեշտ է վերադարձնել Ասադին՝ խորհրդարանական գալիք ընտրություններում հաջողության հասնելու համար։ Ինչպե՞ս կլուծվի այս թնջուկը, կամ ավելի ճիշտ ինչպե՞ս Պուտինը կլուծի այս հարցը։ Իմ կարծիքով այնպես ինչպես նմանատիպ դեպքերում առաջնորդվում են ռուսները՝ «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքով։ Այնպես որ, Բ.Ասադը կարող է մահանալ սրտի կաթվածից, իրեն նետել պատուհանից, թունավորվել և այլն։ Հետաքրքիրն այն է, որ, կարծես թե, դրա համար հող էր նախապատրաստում ՝ հայտարարելով , որ Ասադը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել։ Սպասենք դեպքերի զարգացմանը։